ՀՀայկարամ Նահապետյան

Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ Մարտիրոսյան

Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ Մարտիրոսյան

ՌԴ-ում բնակվող հայ երգիծաբան և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հետևում է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին:

«Մեծ տագնապով եմ հետևում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Հայաստանի այս գեղեցիկ տարածաշրջանն իմ փոքր հայրենիքն է։ Հենց ՀՀ Տավուշի մարզից են  իմ բոլոր նախնիները` հայրական կողմից։ Արդեն մի քանի օր է այնտեղ մարտեր են ընթանում։ Վառ հիշատակ զոհվածներին... 

Դադարե՛ք սադրել հայոց բանակին։ Դադարեցրե՛ք «հայկական ագրեսիայի» մասին հորինված ապատեղեկատվությունը։ Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու։ Այդպես եղել է միշտ։ Այդպես կլինի միշտ։ Ո՛չ պատերազմին։ Խաղաղությունը միակ լուծումն է։ Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում