Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցության ծրագիր է իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցության ծրագիր է իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է հակառակորդի կրակոցների հետևանքով տուժած Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար, Չորաթան, Այգեձոր և Բերդ համայնքներում ապրող 500 կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով այս օրերին ապաստարաններում պատսպարվածներին։

«Նրանց բոլորին տրամադրում ենք առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Կարիքավորների ցանկը տրամադրել է Տավուշի մարզպետարանը։ Տավուշը մշտապես «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է։ Նախորդ ամիսներին հիմնադրամն արդեն աջակցություն էր ցուցաբերել մարզի սահմանամերձ համայնքներում ապրող ավելի քան 700 ընտանիքի»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Սոցիալական աջակցության ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է սիրիահայ գործարար Գաբրիել Չենբերջյանի մասնակցությամբ։ Վերջին ամիսներին «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել մոտ 2000 ընտանիքի։ Սոցիալական աջակցության տրամադրումն առաջիկայում ևս շարունակվելու է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում