ՆՆարե Թադևոսյան

Ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին

Ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են 2019-2020 թթ. ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Հանձնաժողովը որոշել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը ընդունելության քննությունների արդյունքները պետք է ամփոփի և հրապարակի վաղը` հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին:

Տեղեկացնենք նաև, որ հակահամաճարակային անվտանգությունից ելնելով, քննությունների արդյունքներն այս տարի հասանելի կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես՝ կուղարկվեն դիմորդների էլեկտրոնային հասցեներին, կտեղադրվեն dimord.am և բուհերի պաշտոնական կայքերում:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո նախարարն ու ռեկտորները քննարկել են նոր ուսումնական տարվա կազմակերպմանն առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում