ԼԼիլիթ Սեդրակյան

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են․ Քիմ Քարդաշյան

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են․ Քիմ Քարդաշյան

«Չնայած համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»,- գրել է Քիմ Քարդաշյանը Twitter-ում։

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը։ Այն երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է կիրառվել Հայաստանի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է միջամտի և, օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են։ Կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,- գրել է Քարդաշյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում