ԳԳայանե Թամամյան

Ստուգայցեր Ավանում՝ անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ԱԱՏՄ

Ստուգայցեր Ավանում՝ անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են՝ տեղեկացնում են Կառավարության լրատվական վարչությունից։

Ավան վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր նախկինում էլ էր անցկացրել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսավարողներն ավելի բարեխիղճ են դարձել։ Այդ մասին է վկայում նաև պարետին ներկայացվող միջնորդությունների թվի նվազումը։

Արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առևտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը․ դեպքեր են արձանագրվել սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդությունը կներկայացվի պարետին։

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են, որ տնտեսավարողների մոտ, եթե անգամ առկա է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով, սակայն քաղաքացիները չեն հետեւում կանոններին և անհաղորդ են տեսուչների կոչերին։

Կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից և կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ գործունեության 48 և 72-ժամյա կասեցումներ։ Այսօր ԱԱՏՄ-ն շարունակել է խախտումների հիմքով կասեցումներն առավելապես մարզերում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափման և այլն։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում