ՆՆարեկ Սահակյան

ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացնում մայրաքաղաքի մանկապարտեզներում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում:

Ստուգայցերի ընթացքում վերահսկողությունն ուղղված է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը` մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների և աշխատակիցների ջերմաչափմանը, ընդ որում օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի՝ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոնների պահպանմանը:

Համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող վերահսկողական միջոցառումները շարունակվում են: Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում