Բաքվի ցույցն արտաքին քարոզչական շղարշ է՝ ցույց տալու, թե ժողովուրդը պատերազմ է ուզում. Հայրապետյան

ՌՌոզա Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում անդրադարձավ երեկ Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին:

«Գիշերը Բաքվում տեղի ունեցած ցույցը, որը պաշտոնապես ներկայացվեց հաջակցություն բանակի, ուղեկցվում էր հակահայկական հստակ ելույթներով: Մասնավորապես, հնչում էին «Մահ հայերին», «Ղարաբաղը մերն է» և այլ հակահայկական կոչեր:

Կարանտինային խիստ պայմաններում այս ցույցը չէր իրականանա, եթե չլիներ իշխանությունների ոչ միայն ակնհայտ թողտվությունը, այլև՝ ցանկությունը: Իմ խորին համոզմամբ՝ սա արտաքին քարոզչական շղարշ էր՝ ցույց տալու համար, որ ժողովուրդը պատերազմ է ուզում»,- նշեց պատգամավորը:

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնապետն իր բոլոր ելույթներով ու գործողությւոններով նպաստել է, որ երկրում համախմբման գլխավոր գործիքը լինի հակահայկականությունը:

«Ալիևը դարձել է իր քարոզած հակահայկականության գերին, որովհետև հաշված ժամերի ընթացքում ցույցը սկսեց ստանալ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկսեցին պահանջել հրաժարականներ՝ գլխավոր շտաբի պետի և այլն: Այնուհետև ցուցարարները մտան խորհրդարանի շենք, և Բաքվում հասկացան, որ այս ամենը ստանում է հակաիշխանական բնույթ ու կարող է իրենց համար ճակատագրական հետևանքներ ունենալ»,- նշեց Հայրապետյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում