Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

ԱՀ նախագահի հանձնարարականով` Թալիշում և Մատաղիսում ապրող որոշ ընտանիքներ տեղափոխվել են թիկունքային համայնքներ. Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի հանձնարարականով` Թալիշում և Մատաղիսում ապրող որոշ ընտանիքներ տեղափոխվել են թիկունքային համայնքներ. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` մանրամասներ հայտնելով ԱՀ նախագահի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ այցելությունից:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ:

Բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ:
 
Հանրապետության Նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք կապահովվեն կացարաններով և սննդով:

Հավելեմ, որ առաջնագիծը հարաբերականորեն հանգիստ է, իսկ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:

Հ.Գ. Մենք բոլորս Տավուշի սահմանապահների ու բնակիչների կողքին ենք: Ցավակցություններս Հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոս տղաների հարազատներին»,- գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում