ՌՌոզա Խաչատրյան

Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների տասնյակում են Հայաստանը, ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Իսրայելը, Ֆրանսիան

Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների տասնյակում են Հայաստանը, ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Իսրայելը, Ֆրանսիան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է  Քադիր Հաս համալսարանի անցկացրած ամենամյա սոցհարցումների արդյունքները:

Ըստ դրանց՝ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող գլխավոր երկրներից մեկն է՝ վեցերորդը:

Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների տասնյակում են՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Սիրիան, Իրանը, Հունաստանը, Իրաքը, Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան:

«Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ շրջապատ ենք ընկել։

Իսկ արդեն երկու օր տևող քարոզչական պատերազմում պարբերաբար դրսևորվում են թուրքերի՝ ավելի խոր արմատներ ունեցող այն տեսակետները, որոնցում Հայաստանն ընկալվում է ոչ թե պարզապես թշնամի, այլ «չիբան», որն աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

Մեր երկու հարևան երկրները, բացի ուժից, որևէ այլ լեզու չեն ընկալում։ Թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմի դաշտում կայացած ու նախաձեռնող Հայաստանը չունի որևէ այլընտրանք»,- իր գրառման մեջ նշել է Գեղամյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում