ԼԼիլիթ Գասպարյան

Երախտագիտության ակցիա Ազգային տոնի առիթով․ Ֆրանսիայի դեսպանի ուղերձը

Երախտագիտության ակցիա Ազգային տոնի առիթով․ Ֆրանսիայի դեսպանի ուղերձը

Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ այսօր առավոտյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին է բաժանել դեսպանատան շեֆ խոհարարի պատրաստած ֆրանսիական ուտեստներ՝ տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական բաժնից։

Դեսպանությունը այս համեստ ժեստով արտահայտել է իր երախտագիտությունը նրանց, ովքեր  ամիսներ շարունակ պայքարում են վարակի դեմ, ովքեր շարունակում են կյանքեր փրկել։ Բարձր ենք գնահատում նախորդ շաբաթների ընթացքում հայ և ֆրանսիացի բժիշկների արդյունավետ համագործակցությունը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին` «Քարֆուրին» և «Ռիշել գրուպին»՝ ծրագրին աջակցելու համար։

Դեսպանի ուղերձը այստեղ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում