ՄՄարիա Գաբրիելյան

Թարմացում. 14.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, առողջացել է 864 մարդ

Թարմացում. 14.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, առողջացել է 864 մարդ

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ը` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում:

 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում