Հուլիսի 14-ի կարևոր իրադարձությունները՝ մեկ տողով.
- 1789 թվականի այս օրը Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:
- 1867 թվականի հուլիսի 14-ին Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը:
- 1969 թվականի այս օրը Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները:
- 1913 թվականի այս օրը ծնվել է ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:
- 1928 թվականի հուլիսի 14-ին ծնվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:
- 1934 թվականի այս օրը ծնվել է դրամատուրգ Ժիրայր Անանյանը:
- 1974-ի հուլիսի 14-ին ծնվել է Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Ալեքսանյանը:
- Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը, Իրաքը՝ Հեղափոխության օրը:










