Հուլիսի 13-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Սեդրակյան

Ադրբեջանի հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, հակառակորդը զգալի կորուստներ ունի. հայկական կողմն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը:

Սահմանային իրավիճակը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է միջազգային գործընկերներին: Ռուսաստանն ու Արևմուտքը հանդես են եկել էսկալացիան բացառող կոչերով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին է ուղարկել խաղաղ բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը:  

Ադրբեջանի զոհերից մի քանիսի անունները հայտնի են: Իլհամ Ալիևն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Քանի վարակի սպառնալիքը կա, դա անհրաժեշտ է. Հայաստանում, ևս մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը:

Կիրակի օրվա ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով: Գրանցվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, առողջացել է 232 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում