ԼԼիլիթ Գասպարյան

127 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարություն Կոտայքի դպրոցներում

127 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարություն Կոտայքի դպրոցներում

Կոտայքի մարզպետարանից հաղորդում են՝ եթե 2019 թվականին մարզային ենթակայության դպրոցներում ավելի քան 116 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվել (գերակշռող մասը դպրոցների սեփական խնայողությունների հաշվին. աշխատանքներ են կատարվել նաև ստացված դրամաշնորհներից) ապա միայն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, մարզային ենթակայության շուրջ 40 դպրոցում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն իրենց ծավալով և բյուջեով արդեն իսկ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:

2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմամբ, մարզային ենթակայության դպրոցներում արդեն ավելի քան 127 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ են մեկնարկել` այդ թվում վերանորոգվել են դպրոցների դասասենյակներ, համակարգչային սենյակներ, միջանցքներ, հին պատուհանները փոխարինվել են նորերով, փոխվել են հատակները, ջրագծերը, կատարվել և ընթացքի մեջ են վերանորոգման և բարեկարգման այլ աշխատանքներ ևս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում