ԱԱրման Գալոյան

Երեք օր է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում

Երեք օր է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում մոտ 4 հա տարածքում․ ընդհանուր թվով օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր:

Հիշեցնենք, հուլիսի 9-ին՝ ժամը 20։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին՝ ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակված աղբը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր թվով Երևանի քաղաքապետարանի 10 ջրատար։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում