ԱԱննա Ավետիսյան

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ Հայտնաբերվել են տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերաբար են։ Ոստիկանությունը կոչ է անում բոլորին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում