Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով

ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Սույն թվականի հուլիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացվել է 40 մշտադիտարկում՝ 21 հերթապահ և 17 ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

ՀՀ պարետի 03.05.2020թ. N 63 որոշման Հավելված N 13-ում ներառված կանոնների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են երեխաների՝ ձեռքերի լվացման հոսող տաք ջրով ապահովված չլինելուն, ցնցուղների և ծորակների կահավորվածությունը սահմանվածին չհամապատասխանելուն:

Արձանագրվել է, որ նման դեպքերում երեխաներին լվացվելու հարցում օգնում են դաստիարակների օգնականները։ Որոշ դեպքերում խնդիրներ են արձանագրվել սպասքի լվացման ավազանների համապատասխամության հետ կապված: Արձանագրված խախտումների վերաբերյալ մանկապարտեզներին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են խախտումները շտկելու ցուցումներ։

Խախտումները հիմնականում շտկվում են, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտություն է լինում արձանագրված խախտումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ հաստատության հիմնադրին:

Համայնքային ենթակայության մանկապարտեզների վերաբերյալ Կրթության տեսչական մարմինը Երևանի վարչական շրջաններից ամենօրյա պարբերականությամբ ստացվում է տեղեկատվություն սաների հաճախումների վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածում հաճախող սաների տոկոսը Երևանի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների սաների ընդհանուր ցուցակային թվի նկատմամբ փոփոխվել է 3.6%-3.9%-ը միջակայքում:

Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացող մշտադիտարկումները շարունակական են։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում