ՌՌոզա Խաչատրյան

Արարատի մարզպետն Ազատավան և Լանջազատ համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Արարատի մարզպետն Ազատավան և Լանջազատ համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ազատավան և Լանջազատ համայնքներ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին:

Մասնավորապես, Ազատավան համայնքում իրականացվում են մանկապարտեզի տարածքի ցանկապատի և շվաքարանի, լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Այս ծրագրի արժեքը կազմում է 19 միլիոն 700 000 դրամ:

Լանջազատ համայնքի նորակառույց թաղամասում մեկնարկել են Զորավար Անդրանիկ, Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմում է 8 միլիոն 76 000 ՀՀ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում