ԼԼիլիթ Գասպարյան

Կոտայքի մարզում կկառուցվի կամ կվերակառուցվի 5 դպրոց

Կոտայքի մարզում կկառուցվի կամ կվերակառուցվի 5 դպրոց

Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է, և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում՝ հաղորդում են Շիրակի մարզպետարանից։

Մարզի 5 դպրոց այս տարի կկառուցվի և կվերակառուցվի  մի շարք  ծրագրերի շրջանակներում.

  • Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց.
  • Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց.
  • Հրազդանի  թիվ 10 ավագ դպրոց.
  • Կաթնաղբյուրի հիմնական դպրոց.
  • Ջրառատի միջնակարգ դպրոց:

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոց՝ Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:

Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:

Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի` նախատեսված շուրջ 600 աշակերտի համար: Ներկայումս աշակերտների թիվը 345 է:

Դե իսկ, Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020 թ.  Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:

Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

Նշենք, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկվել է այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:

Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում