ՆՆարե Թադևոսյան

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել Հայաստանի մարզերի սոցիալական աշխատողներին

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել Հայաստանի մարզերի սոցիալական աշխատողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին աջակցել է սարքավորումներ և կահույք հանձնելու Տավուշի մարզի բնակիչներից մեկին՝ Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտի ուժեղացմանն ուղղված ծրագրի շրջանակում։

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Այն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը։

Կահույքը և սարքավորումները, որոնք ներառում են համակարգիչ, տպիչ, գրասեղան, աթոռ և պահարան, տրամադրվել են Այրում համայնքի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին։ Այս պարագաների օգնությամբ Թագուհին ոչ միայն կունենա ավելի բարենպաստ և արդյունավետ աշխատանքային պայմաններ, այլև կկարողանա ավելի լավ ապահովել քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը: Հունիսից նմանատիպ աջակցություն է ստացել ևս 30 համայնք Հայաստանի հինգ մարզում:

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը նպատակ ունի համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավման միջոցով աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ ծրագիրն օժանդակություն է ցուցաբերել 86 համայնքում աշխատող 91 սոցիալական աշխատողի, որոնք, իրենց հերթին, խորհրդատվություն և աջակցություն են տրամադրել 6,581 առավել խոցելի ընտանիքների ավելի քան 29,000 անդամի, ինչպես նաև մշակել և իրականացրել են անհատական զարգացման ծրագրեր 1,151 ընտանիքի համար։

Համայնքի սոցիալական աշխատողները նաև ակտիվորեն ներգրավված են մանկական խնամքի հաստատությունից տուն վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման գործընթացում:

2018 թ․ մշակվել է համայնքի սոցիալական աշխատողի հեռավար ուսուցման 11-ամսյա հատուկ դասընթաց Երևանի պետական ​​համալսարանի հետ համագործակցությամբ: 2019 թ․ այս դասընթացն ավարտել և հատուկ հավաստագիր է ստացել 19 համայնքային սոցիալական աշխատող: 2020 թ․ ևս 16 սոցիալական աշխատող ներառվել է նշված դասընթացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում