ԼԼիլիթ Գասպարյան

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին կես միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին կես միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է  նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն:

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամը, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն կհատկացնի: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում