ԳԳայանե Թամամյան

Սահմանամերձ Բագարանը խմելու ջուր կունենա

Սահմանամերձ Բագարանը խմելու ջուր կունենա

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ 30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կապահովվի խմելու ջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռու գտնվող բնական աղբյուրներից:

Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թթ. ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը:

Ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի 1-ին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:

Ջրամատակարարման համակարգի կառուցմամբ շուրջ 160 տնտեսություն կապահովվի որակյալ, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խմելաջրով, իսկ գյուղը կունենա ինքնահոս ջրամատակարարման ցանց և ջրատար:

Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր և 1 հիմնական աշխատատեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում