ԱԱրման Գալոյան

Առաջին կիսամյակում գրանցվել է 1469 հրդեհ. ԱԻՆ-ը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Առաջին կիսամյակում գրանցվել է 1469 հրդեհ. ԱԻՆ-ը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա՝ տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը՝ Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա: 

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով  Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում