Հուլիսի 10-ի եղանակային կանխատեսումները

ՇՇողիկ Գալստյան

Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության առանձին շրջաններում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում են ամպրոպային անձրևներ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ: Խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հուլիսի 10-14-ը մարզերի զգալի մասում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան է` 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել մինչև 30մ/վ-ի: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-8 նիշով:

Մանրամասները` տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում