ԱԱրման Գալոյան

Կոտայքում սուբվենցիոն ծրագրերով կարդիականացվի ջրի համակարգը, կգազիֆիկացվեն թաղամասեր

Կոտայքում սուբվենցիոն ծրագրերով կարդիականացվի ջրի համակարգը, կգազիֆիկացվեն թաղամասեր

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում, բացի ճանապարհաշինության, մանկապարտեզաշինության և մշակույթի տների կառուցման և վերակառուցման մի քանի տասնյակ ծրագրերից, շուրջ 46 առանձին ծրագրերով՝

  • խմելու ջրի ջրագծեր կանցկացվեն և կկառուցվեն Ակունքի Սևաբերդ բնակավայրում, Քանաքեռավանում, Վերին Պտղնիում, Կամարիսում, Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կկառուցվի խմելու ջրի ներքին ցանցը, իսկ Գեղաշենում կվերակառուցվեն խմելու ջրի առկա մետաղական ջրամբարը և հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցները, ինչպես նաև կենտրոնական ջրատարի վրա կկառուցվի ջրամբար` հոր.

  • ոռոգման ջրի ներքին ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն Պտղնիում, Կաթնաղբյուրում, Նոր Արտամետում, Մրգաշենում, Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում, Նոր Գեղիում և Եղվարդի Զովունի բնակավայրում կկառուցվեն կոյուղու արտաքին ցանցեր.

  • արտաքին լուսավորություն կանցկացվի Քանաքեռավան, Բալահովիտ, Առինջ, Նոր Արտամետ, Կամարիս համայնքներում, Վերին Պտղնիում կտեղադրվի արևային, իսկ Նոր Գեղիում` ֆոտովոլտային կայաններ, Նոր Գեղիում կընդլայնվի նաև լուսավորության ցանցը, իսկ Ծաղկաձորում կիրականացվեն համակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքներ.

  • գազիֆիկացման ծրագրեր կիրականացվեն Գեղաշեն, Մրգաշեն, Առինջ, Արամուս, Քանաքեռավան համայնքներում.

  • Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված Նոր Գեղի, Մրգաշեն, Նոր Հաճն (թեք տանիքներ), Արգել համայնքներում:

Բացի նշվածներից, առանձին ծրագրերով՝

մարզկենտրոն Հրազդանում կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակներ, Ծաղկաձորում` Օրբելի եղբայրների հրապարակը, շատրվանը, կհիմնանորոգվի նաև Ծաղկունյաց հրապարակը (կկառուցվեն նաև հարակից փողոցների հենապատերը), Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կվերակառուցվի համայնքային կենտրոն, Գառնիում` երաժշտական դպրոց, Եղվարդում հանգստյան գոտի կկառուցվի, Նոր Երզնկայում` պուրակ և խաղահրապարակ, Գետամեջում, Ջրառատում կվերանորոգվեն համայնքապետարանների շենքերը, Գետարգելում` շենքի մի հատվածը և տանիքը,  Բյուրեղավանում կբարեկարգվի քաղաքային պոլիկլինիկայի բակային հատվածը, Գառնիում` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը: Առանձին ծրագրով Ակունքն արդեն ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում