ՄՄերի Եգորյան

Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման

Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են, որ 1 միլիարդ 216 միլիոն դրամ ներդրմամբ, վերակառուցվել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան դպրոցը:  Այն նախատեսված է շուրջ 600 աշակերտի համար:

Դպրոցը  համապատասխանում է սեյսմակայունության անհրաժեշտ չափանիշներին։ Ստեղծվել են լավագույն պայմաններ` աշակերտների ուսուցման և մարզվելու համար։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 46 դպրոց, սեյսմիկ անվտանգություն ապահովել 18.900 աշակերտի համար: Ընդհանուր ներդրումը կազմում է 107 մլն դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում