Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության, հիշեցնում են ոստիկանությունից և նշում, որ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 77486 արձանագրություն, իսկ հուլիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2938 դեպք։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:










