ԱԱրևիկ Աբելյան

ԲԸՏՄ-ն պարզում է արագիլների աղտոտման հավանական աղբյուրը

ԲԸՏՄ-ն պարզում է արագիլների աղտոտման հավանական աղբյուրը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում, վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։

 

Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսվարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Խնդրի շուտափույթ լուծմանն ուղղված ամենօրյա աշխատանքները գտնվում են տեսչական մարմնի ղեկավարության անմիջական հսկողության ներքո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում