Արդարադատության նախարարը լավ լուր է հայտնել սփյուռքում բնակվող հայերի համար

ՄՄարիա Գաբրիելյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել. 
 
«Հայաստանում և սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, 
 
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ, ինչպես հաճախ ասում ենք, ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։
 
Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այսուհետ հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել տեղեկանքը ստանալու համար։
 
Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում