ՌՌոզա Խաչատրյան

Ավելի ճիշտ կլինի Սուրբ Սոֆիան վերադարձնել ուղղափառ եկեղեցուն, ոչ թե մզկիթի վերածել. տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Ավելի ճիշտ կլինի Սուրբ Սոֆիան վերադարձնել ուղղափառ եկեղեցուն, ոչ թե մզկիթի վերածել. տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ցանկությանը:

«Կարծում եմ՝ կրոնական բոլոր կառույցները ինչ նպատակով որ կառուցվել են, այդ նպատակով էլ պետք է գործածվեն: Ավելի ճիշտ կլինի Սուրբ Սոֆիան վերադարձնել ուղղափառ եկեղեցուն՝ որպես ուղղափառների համար պաշտամունքային կառույց, ոչ թե մզկիթի վերածել:

Այդ տեսակի խնդիրներ ունենք նաև Արևմտյան Հայաստանում գտնվող շատ հայկական եկեղեցիների դեպքում: Օրինակ՝ Կարսի պատմական, գեղեցիկ եկեղեցին, որն այսօր մզկիթի է վերածվել»,- նշեց Մուշեղ սրբազանը:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին: 989 թ. երկրաշարժից հետո հայ ճարտարապետ Տրդատը Բարսեղ Երկրորդ կայսեր խնդրանքով վերակառուցել է տաճարի գմբեթը և վնասված հատվածները: Մինչև 1453 թվականը Սուրբ Սոֆիան եղել է Արևելյան ուղղափառ տաճար և Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: 1453 թվականի մայիսի 29-ին այն վերածվել է մզկիթի՝ այդ կարգավիճակում մնալով մինչև 1931 թվականը: Այնուհետև Սուրբ Սոֆիան աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել էր Սուրբ Սոֆիան կրկին որպես մզկիթ տեսնելու իր ցանկությունը, իսկ վերջերս վերահաստատել էր այն: Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934 թ. որոշումը չեղարկելու հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում