ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ արտահերթում ներառված չէ դիմակ չկրելու տուգանքների չափը բարձրացնող օրինագիծ. Գաբրիելյան

ԱԺ արտահերթում ներառված չէ դիմակ չկրելու տուգանքների չափը բարձրացնող օրինագիծ. Գաբրիելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսիակ Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ: «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ:

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:

«Իմ քայլը» խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։

Առողջ եղեք»,- ասված է Գաբրիելյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի շուտ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝

  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով.
  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանք` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում