ՄՄերի Եգորյան

Բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

Բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա՝ տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։

215 մլն դրամով իրականացվում են Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու  և սանհանգույցի կառուցման աշխատանքներ:
 
12 հեկտար մակերեսում նախատեսված են մուտքերի և անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝  ՀՀ Կառավարության միջոցներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում