ՌՌոզա Խաչատրյան

Տոլմայի փառատոն՝ Օդեսայում

Տոլմայի փառատոն՝ Օդեսայում

Հուլիսի 5-ին ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է տոլմայի փառատոն՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:

Փառատոնի ընթացքում ներկայացվել է սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն՝ կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաև զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է տոլմայի փառատոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում