Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

Մակունցը շրջել է Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում

Մակունցը շրջել է Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:  

«Ֆիզիկայի թաղամասը բնակիչների և թաղապետարանի համատեղ համագործակցության առումով իրապես օրինակելի է, որը, լիահույս եմ՝ վարակիչ կլինի նաև այլ թաղամասերի համար։ Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ սկսել են բարեկարգման աշխատանքներ, որոնք աջակցություն են ստացել թաղապետարանի կողմից։ Նախատեսվում են առանձին հատվածներում ոչ միայն սալիկապատման, այլև մաքրման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Շնորհակալություն թաղամասի բոլոր նախաձեռնող ու ներգրավված բնակիչներին։

Եղանք նաև 16-րդ թաղամասում։ Թաղապետարանը պլանավորում է այս տարվանից սկսած յուրաքանչյուր տարի բոլոր օղակների բակերում հերթով սկսել հիմնանորոգման աշխատանքներ։ 2020-ի համար հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2-րդ շղթայից։ Արդեն հայտարարված է մրցույթ, որը շուտով կամփոփվի, և օգոստոսի կեսից հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի։ Նախատեսված է 130 մլն դրամ բյուջե, որը կներառի նաև այգու ոռոգման հարցերի կարգավորումը։ Հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ամենաուշը մինչև տարեվերջ»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում