ՀՀովհաննես Վարդանյան

Ինչ տուգանք է առաջացնում ջրօգտագործման թույլտվության պահանջների չկատարումը

Ինչ տուգանք է առաջացնում ջրօգտագործման թույլտվության պահանջների չկատարումը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63²-րդ հոդվածի համաձայն՝ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով՝ հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: 

 

Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում