ՎՎարդուհի Բալյան

ԱՀ նախագահը ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել

ԱՀ նախագահը ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հուլիսի 6-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել: Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները:

Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում