Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը կավելանա 5-ով

Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը կավելանա 5-ով

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Ինչպես հայտնի է, նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր հանրապետությունում, այդ թվում և Լոռու մարզում` բավարար թվով սպանդանոցների առկայությունն ապահովելու նպատակով: Այս ընթացքում մի շարք ծրագրերով ՀՀ կառավարությունն աջակցել է սպանդանոցների կառուցման գործին:

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել է մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ գործընթացի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև առկա խնդիրների քննարկման նպատակով:
 
Ներկա պահին, ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերություններ են հանդիսանում Օձունի «Խասիկ Տիտանյան», Դարպասի «Միտք-Կ», Քարաձորի «Հակոբ Կարապետյան», Տաշիրի «Բոզոյան» և Մեդովկա բնակավայրի «Սամվել Ավետիսյան» ընկերությունները, որոնցից ներկայում կենդանի է մթերում միայն «Միտք-Կ», թեև մյուսները ևս լիարժեքորեն պատրաստ են՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
 
Նրանք մարզի ղեկավարին խնդրել են հետևողական լինել վաճառվող մսամթերքի նկատմամբ վերահսկողության խստացման հարցում, որպեսզի գործընթացը հնարավոր լինի կազմակերպել պատշաճ կարգով:

«Գնալու ենք միայն այս ուղղությամբ և անելու ենք ամեն ինչ` շուկան կայացնելու նպատակով»,-ասել է մարզի ղեկավարը՝ վստահեցնեով, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի:
 
Նշվում է, որ մարզում, ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցի կառուցում՝ Գյուլագարակ, Քարաձոր, Սարահարթ համայնքներում, Թումանյան համայնքի Լորուտ ու Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրերում, ինչի արդյունքում ոչ միայն ամբողջությամբ կբավարարվի մարզի պահանջարկը, այլև առողջ մրցակցային դաշտ կապահովվի: Քննարկվել են ընթացիկ մի շարք այլ հարցեր ևս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում