Հանրային տրանսպորտում հիմնական խախտումը կրկին ախտահանիչ հեղուկի բացակայությունն է

ԼԼիլիթ Հարությունյան

Հուլիսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, խստացված ռեժիմով հերթական վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Թեև հանրային տրանսպորտի գործունեության համակարգում ակնհայտորեն նկատվում է խախտումների թվաքանակի նվազման դրական տեղաշարժ, այնուհանդերձ, հուլիսի 6-ին Նոր Նորք վարչական շրջանի մի շարք վայրերում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ դիտարկումների ժամանակ առավել հաճախ հանդիպող խախտումներն ու թերությունները։

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հիմնական խախտումը եղել է ախտահանիչ հեղուկի բացակայությունը, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում այսօրվա հիմնական խախտումը եղել է այն, որ հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։

Նշված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Զուգահեռ՝ տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու նպատակով:

Արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների պահպանման նկատմաբ ՔՏՀԱ տեսչական մարմնի մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է և լինելու է պարբերական։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում