Արտակարգ դրությունն առնվազն մեկ անգամ կերկարաձգենք. Փաշինյան

ԼԼիլիթ Գասպարյան

Ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարաձգենք, այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Սակայն, ըստ վարչապետի, անընդհատ արտակարգ դրությունը երկարաձգել հնարավոր չէ, պետք է փորձել բալանսավորված լուծումներ գտնել:

«Մենք պետք է արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունն այնպես կատարելագործենք, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում կարողանանք գործիքներ ունենալ հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում