ՀՀայկարամ Նահապետյան

Զբոսայգիներում նկատվել է խախտումների և թերությունների նվազում. ԲԸՏՄ

Զբոսայգիներում նկատվել է խախտումների և թերությունների նվազում. ԲԸՏՄ

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով, չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։

Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել է դիմակներ և հիշեցրել, որ պարետատան սահմանած հակահամաճարակային կաննոները պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք։

Մայրաքաղաքում և մարզերում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում