ԱԱրման Գալոյան

Այս տարվա հինգ ամիսներին ծնվել է 12 894 երեխա. Վիճակագրական կոմիտե

Այս տարվա հինգ ամիսներին ծնվել է 12 894 երեխա. Վիճակագրական կոմիտե

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ծնվել է 12 894 երեխա՝ 3.2 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. 2019 թ. ծնվածների թիվը 13 322 էր:

Նվազել է նաև մահացության ցուցանիշը՝ 2.1 տոկոսով. 2019-ին մահացել է 11 795 հոգի, այս տարի՝ 11 547:

Բնական հավելաճը, ըստ Վիճակագրական կոմիտեի, այս տարի կազմել է 1 347:

Վիճակագրական կոմիտեն նաև պարզաբանել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 2020 թ. հունվար-մայիսի որոշ ժողովրդագրական ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով և ներկայացվել են նախնական տվյալները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում