ԼԼիլիթ Գասպարյան

Նոր կանոններ Վրաստանում հանգստացողների և տնտեսվարողների համար

Նոր կանոններ Վրաստանում հանգստացողների և տնտեսվարողների համար

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգը, որով պետք է առաջնորդվեն ծովափում հանգստացողներն ու տեղի տնտեսվարողները:  

Որոշ պահանջներ են նշված  նաև առհասարակ բոլոր հանգստացողների համար. հիմնականում` հաճախ լվացվել ու ախտահանել ձեռքերը, փռշտալիս փակել բերանն ու քիթը, սոցիալական հեռավորություն պահել, գրում է aliq.ge-ն։

Տնտեսվարողները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝

  • COVID-19-ի կանխարգելման հետ կապված տեղեկատվությունը պետք է  փակցված  լինի տեսանելի վայրում.
  • ցանկալի է ափի երկայնքով հետիոտների համար հատուկ ճեմուղի գծել, նաև լողափերը գոտիների բաժանել.
  • ափի երկայնքը հաճախ մաքրել աղբից` օգտագործելով միանգամյա օգտագործման փաթեթներ, թափոնները աղբանոց նետել փակ վիճակում: Աղբահանություն իրականացնողները պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով կամ վահաններով ու ձեռնոցներով.
  • ափի բոլոր այցելուները պետք է անվտանգ հեռավորություն պահեն` բացառությամբ մինչև 12 տարեկանների.
  • սկուտերներից, նավակներից, հեծանիվներից, շեզլոնգներից ու հովանոցներից օգտվելուց հետո դրանց ախտահանումը պարտադիր է.
  • զուգարաններում և լոգարաններում ախտահանում պետք է արվի 2 ժամը մեկ.
  • ախտահանումը պետք է իրականացնել Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից հաստատված նյութերով.
  • ախտահանող միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում.
  • ախտահանողները պետք է լինեն դիմակով, ունենան հաստ ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց և վահան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում