ՀՀովհաննես Վարդանյան

6 անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը․ Ավինյանը ներկայացրել է ծնելիության խրախուսման ծրագրերը

6 անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը․ Ավինյանը ներկայացրել է ծնելիության խրախուսման ծրագրերը

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

 
«Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs)։

 

Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․
 
Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից՝ 300 հազար դրամ։
 
Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից՝️ 300 հազար դրամ։
 
Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

 

Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․
 
Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից՝ 26․500 դրամ:
 
Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից՝️ 26.500 դրամ:
 
Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից՝️ 53․000 դրամ:
 
Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում)՝ 26․500 դրամ։

 

Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։
 
Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:

 

Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:

 

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:

 

Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում