ՆՆարեկ Սահակյան

Գավառի բենզալցակայաններում խախտումներ են արձանագրվել

Գավառի բենզալցակայաններում խախտումներ են արձանագրվել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ։

Այսօր՝ հուլիսի 5-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում:

Մի քանի խախտումներ են արձանագրվել Գավառ քաղաքի բենզալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում