ՎՎարդուհի Բալյան

Սահմանադրությունը պետության և քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է․ Ավինյան

Սահմանադրությունը պետության և քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է․

 
«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։

 

Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։
 
Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի լիազորությունը, որոնք են հիմնական նպատակները, որոնց պիտի ձգտի պետությունը։

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացին սահմանել է, որ ուզում է տեսնել ինքնիշխան, իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ Սրանք են այն նպատակները, հանուն որոնց մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

 

Օրվա խորհրդին համահունչ ու հավատարիմ մնալով պետականության սկզբունքին՝ համավարակի այս օրերին ավելի քան երբևէ կարիք ունենք դրսևորելու բարձր գիտակցություն ու համերաշխություն՝ հանուն պետության ու մարդու կյանքի իրավունքի»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում