Երկուշաբթիից գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

ԱԱնուշ Մարտիրոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց, որ Կառավարությունն արդեն քանի օր է՝ արտակարգ խորհրդակցություն է անցկացնում ՝ որոշելու, թե արտակարգ դրության ժամկետի ավարտին մոտ ինչ որոշում կայացնի։

«Անխուսափելի է, որ մենք արտակարգ դրությունը երկարացնենք։ Երկուշաբթի կամ երեքշաբթի Կառավարությունը կկայացնի որոշում»,- նշեց վարչապետ Փաշինյանն ու հայտնեց, որ Կառավարության որոշմանը կհաջորդի ԱԺ արտահերթ նիստը։

Վարչապետը նշեց, որ արտակարգ դրությունը կերկարի մեկ ամսով, բայց որոշ սահմանափակումներ կհանվեն։

«Մենք իհարկե հասկանում ենք, որ շատ կարևոր է, որ մենք մեր տնտեսական կյանքը հնարավորինս պահպանենք։ Այդ պատճառով որոշել ենք, որ երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն թույլատրելի։ Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծությունը, ձկնորսությունը, հանքարդյունաբերություն, բաց հանքերի շարագործում, էլեկտրականություն, գազ, լավորակ օդ, ջրամտակարարում, թափոնների կառավարում, փոխադրումներ, պետական կառվարման, պաշտպանություն և պարտադիր ապահովագրության ոլորտը, առողջապահության և բնակչության սացիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարական գործունեությունը նաև ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը։ Ապրիլի 20-ից կփորձենք բացել տեքստիլ ոլորտը, տնտսական խանութների գործունեությունը թույլ կտանք և գիտական հետազոտություններ և մշակում ոլորտին թույլ կտանք աշխատելու։ Ամենառիսկային խումբը այստեղ մեզ համար տեքստիլ ոլորտն է։ Այսօր, որ մենք 1000-ին մոտ հիվանդ ունենք, այդ պրոցեսի տանող ուժը հիմնականում եղել է տեքստիլ արտադրությունը»,- նշեց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ համաճարակի տարածումը շարունակվում է, բայց մեր խնդիրն է միավոր ժամանակում ունենալ հնարավորինս քիչ դեպքեր։

«Հիմա մեր օրվա հիվանդացության ցուցանիշը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում