Միրզոյանը Բրյուսելում խոսել է ինքնիշխանությունը թուլացնելուն ուղղված օտարերկրյա միջամտության փորձերի մասին

Միրզոյանը Բրյուսելում խոսել է ինքնիշխանությունը թուլացնելուն ուղղված օտարերկրյա միջամտության փորձերի մասին

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպման շրջանակներում ելույթով է հանդես եկել նաև «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկմանը։

Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության նշանակությունն ավելի լայն՝ Սևծովյան տարածաշրջանում տնտեսական զարգացման և փոխկապակցվածության խթանման համատեքստում, և կարևորել է այս ուղղությամբ ԵՄ կողմից ցուցաբերվող ռազմավարական մոտեցումը:

Նախարարն անդրադարձ է կատարել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և արդեն իսկ ձևավորվող տնտեսական կապերին՝ որպես հաստատված խաղաղության անմիջական օգուտներ։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։

Անդրադառնալով անվտանգության այլ բաղադրիչների՝ նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտության փորձերին, որոնք միտված են ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը: Դրանց դիմակայելու հարցում ընդգծվել է համախոհ գործընկերների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարները կամ վերջիններիս տեղակալները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում