Եմենի կառավարական ուժերը, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիան, նահանջել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանից, որպեսզի պաշտպանեն կառավարության ժամանակավոր մայրաքաղաք Ադենը: Սա մեծացնում է հավանականությունը, որ հութիները կառաջանան դեպի Եմենի հարավային ափ:
Սեպտեմբերին հութիները գրավել էին Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ափամերձ հատվածները, իսկ հոկտեմբերին կառավարական ուժերը Սաուդյան Արաբիայի աջակցությամբ հակահարձակում էին սկսել և կարևոր դիրքեր գրավել նեղուցի մերձակայքում, սակայն հութիներին դուրս մղել չէր հաջողվել:
Հութիները զուգահեռ հարվածներ են հասցնում նաև Սաուդյան Արաբիային:










