Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատել շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղությունների զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև 2027 թվականի համար նախատեսվող նոր ծրագրերի ձևավորման առաջնահերթությունները։

Քննարկվել են նաև թվային գյուղատնտեսության զարգացման, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրի խթանման, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերի բարելավման հնարավորությունները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը, գյուղատնտեսական արժեշղթաների կատարելագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև կլիմայական և բնապահպանական կայունության ապահովմանը։

Կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ուղղված ներդրումային ծրագրերի ձևավորմանն ու Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում