Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ իր ուժերը Հորմուզի նեղուցում՝ Ղեշմ կղզուց հարավ, որսացել են ամերիկյան երկու MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
ԻՀՊԿ-ն նշել է, որ այս վերջին միջադեպով իրենց ձեռքն ընկած՝ այս տիպի ամերիկյան անօդաչու սարքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։










